среда, 30 января 2013 г.

Եթե խեղդելը հեշտ լիներ, կխեղդեի, կսպանեյի` ինքնասպան կանեյի.....Հեշտ չէ, սպանել, եթե ուզում ես գրկել ու ասել, որ կյանքը ու սիրտը արդեն քոնն են դարձել.....

Հա, հասկանում եմ....բայց անհնար է իրականում գիտակցել, որ իրականության խառը լաբիրինթոսում խճճվել ես.  ոչինչ չի մնում  դատարկությունից ու միայնությունից:
Սպասում էիր, բայց սպասելիքն այնքան դառն է ու արցունքաբեր է, որ կանչը միայն փրկության  օղակ կարող էր լիներ, բայց  էն ձեռքերը ու էն հայացքը քեզ բռնել ու չի թողնում շարժվես ու շնչես, հասկանաս ու գիտակցես` էնքան խորթ ու անհասանելի են քո իրական սպասելիքից, որ ուզում ես  ժամերով ու օրերով պոռտկալ և բղավել`.....էլ ուժ չունեմ:
Դժվար է  խաբել քո իրական գիտակցությանը ու էությանը....Համակերպվել ու ապրել....
Իսկ ինչու ձգտել փոխել ու պայքարել, եթե սրտիդ անհնարին է խաբել ու լռեցնել, եթե դա մեղք է.
Էլի.....
Եթե խեղդելը հեշտ լիներ, կխեղդեի, կսպանեյի` ինքնասպան կանեյի.....Հեշտ չէ, սպանել, եթե ուզում ես գրկել ու ասել, որ կյանքը ու սիրտը արդեն քոնն են դարձել, վերցրու խնդրում եմ, բայց հեռացիր....գնա.....ես ծարավ կմնամ ու կխեղդվեմ, միայն դու գնա....խնդրում եմ...
Կորել հոգուդ խաղաղությունը, ամենուրեք ամպրոպ է. բարի հրեշտակ, բայց.....
Շնորհակալ ես, որ կարող ես գժի պես սիրել, որ նա դարձել է հոգուդ լույս բերող հույսը, բայց դու չես կարող......որովհետև.....
Փրկվել չի լինի, ու հավատում եմ, որ կփոխվես ու որ սերն է զորավոր, որովհետև մոռանալ քեզ չի լինի...........Միթե կփաղնես......Դու փոքրիկ .....ես.....բայց քեզ չսիրել չիլինի....

вторник, 11 декабря 2012 г.

Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

Զայրանում ու գործում ենք....Արդյունք ակնկալելիս նայում ու հասկանում ես, որ կորել է...
Հասկանում, բաց նորից շարունակում ես`առանձ փոփոխվելու ու քեզ նորից ստեղծելու....
Ակնկալիքը ու հավատքը որոշ դեպքերում կործանում ու շնչահեղձ են անում ` ստիպելով վերհիշել  այն անցյալը, որը չես ունեցել, բաց ապրել ես` ժպտալով ու թաքուն արտասվելով...
Հոգուդ գողտրիկ մի անկյունում նրբերնագ շխարշով պարուրված  են այն փոքրիկ անիրականալի հուշերն, որոնք քեզ ստիպել են ապրել ու երազել....Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

понедельник, 10 декабря 2012 г.

Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

Ես ուրախ եմ...
Հետաքրքիր է բնությունը և երևույթները, հետաքրքիր են մարդիկ ու աշխարհընկալումները:Ամեն երևույթ և իրադարձություն իր սև ու սպիտակ գունավորումն է ստանում ժամանակի լաբերինթոսում ու դժնգույն հորձանուտներում:
Ոչինչ չի ժպտում ու արտասվում....
Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ ծաղիկներ նվիրեցի...ութ տարի առաջ..համարձակություն չունեի ու խնդրեցի, որ փոխանցեն, բայց այդ ժամանակ զգում էի, թե այդ պահին սիրտս դուրս կգա ու առանց ինձ կքայլի, կխոսա ու ինձնից կնեղանա, որ խռով եմ իր հետ և ընկերություն չեմ ցանականում անել...անցան տարիներ ու նորից հանդիպեցի.մանկական անիրականալի երազ էր թվում:Ուզում էի ներողություն խնդրեյի ամեն մի փոքրիկ վայրկյանի համար, որ հեռու էի ու ատում էի, որովհետև նրա աչքերը ուրիշին էի ժպտում: Բաժանումը այնքան քաղցր էր թվում, որ կարծում էի`գտա...
Գտա, բայց չպահպանեցի....
Հետո իմ ողջ էությամբ ու սրտով նվիրեվեցի  ուրիշի...Գրում էի այն, ինչ իրականում ապրում էի, բայց միայն գրում էի....հասկացա, որ անհնարինե շարունակել ու լռեցի....
Հետո ուրիշը ու մեկ ուիշը.....
Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

вторник, 24 июля 2012 г.

մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է....որովհետև սիրում ես....

    Տեսնում ես ու զգում, որ առանց նրա փոքրիկ ու մեղմիկ ժպիտի քո գոյությունը էական չէ, քո ներկայությունը անբնական ու երևույթական... Ուզում ես մոտենալ ու հասկանալ  թե,  որն է իրականը` քո երևույթական պատկերացումները, թե իրականությունը, որը հեռու է... ու եթե ցանականաս կհասկանաս, որ արժանի չես նրա գեթ մի փոքրիկ հայացքին, որը.....
    Նատիր, խոսիր, ժպտա ու մոռացիր, մոռացիր երբ կարոտն հոգիդ է կրծում, մոռացիր երբ նրա բարևին սպասելիս մի ամբողջ փոքրիկ ողբերգություն ես վերապրում, մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է,  քանի որ դա քո կյանքի մի փոքրիկ մասնիկն էր ու կա, որովհետև սիրում ես....
     Հասկացիր, որ չես կարող, որ ուշացել ես... ու վերջ, ու վերջ...Ինչու, որովեհտև անհետևողականություն մարմնավորող վերջին անհետևողական գազանն....
      

суббота, 7 июля 2012 г.

Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ...

    Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ, բայց չէի կարող հավատալ, որ կարելի է զգալ, այն ամենը ինչ քո կարծիքով չէիր կարող զգալ ու ապրել.....
     Ես ամեն մի րոպե ցանկանում էի ներողություն խնդրել քեզնից, որ ես կարող եմ... բայց չեմ ցանկանում, որովհետև վախենում եմ...
     Երբևիցե քեզ չեմ գրկել, աչքերիդ նայելով ձեռքիցդ չեմ համբյուրել....բայց իմ գիտակցության ու ենթագիտակցության հետ միասին քեզ հետ էի, իսկ դու ինձ հետ, իմ գրկում....
     Չեմ արտասվել, բայց հոգուս խորքում ողբացել եմ, այրվել ու այրել, մահացել ու վերակենդացել.....
       Ուրախ եմ, որ գնացիր, ոևղղակի երջանիկ եմ.....




Джон Вильям Вотерхаус «Офелия» (1894)

среда, 27 июня 2012 г.

Մի վախեցիր, կանգնիր, մի փախչիր..... Գնա, բայց մի մոռացիր, որ կարող էր մնալ.......

     Մի վախեցիր, կանգնիր, մի փախչիր.....
     Գնա, բայց մի մոռացիր, որ կարող էր մնալ ու չկորցնեիր նրան ..Դու մեղավոր ես, որովհետև վախկոտ ու եսասեր ես ու անկարող ես հաշտվել նույնիսկ քո սեփական  ստվերի գոյության հետ....
     Միայնություն ու անհամարձկություն, որոնք կքանդեն քո իրական էություն ու քեզ կներկայցնեն, ինչպես հայելին է շողում արեգակի շողերից....
     Քեզ համար արև էր, քեզ համար օդ էր ու սիրո մի աշխարհ, բայց դու.....դու ուղղակի անտանելի ես ու նողկալի....քո ճղճիմ ներկայություն վիրավորական է և անիրական....
      Ես ունեմ......

пятница, 15 июня 2012 г.

Ինքնախոստովանություն...Ես կարոտում եմ Գորիս քաղաքն, որովհետև Գորիսում ամենուրեք կյանք ու հոգի կա

     Գիտեք, ես կարոտում եմ....կարոտում եմ ու մտածում, թե ինչու եմ կարոտում այն ինչ ինձ համար առհասարակ կարող է խորթ թվալ ու անհասկանալի:
       Ես կարոտում եմ Գորիս քաղաքն, որովհետև Գորիսում ամենուրեք կյանք ու հոգի կա, մարդասիրությունը է գերիշխում մարդկանց ջերմագին հոգիններում:Գորիսն կարող է քո աչքերին ժխիտ պարգևել, խավարից  սեր ու լույս ստեղծել ու  տալ քո հոգուն:Կարող է քեզ ժպտալ, քեզ հետ խոսալ ու քեզ խրատներ տալ:
        Ցանկացավ, որ ես Գորիսն հեռվից նաև ու չզգամ նրա իրական ջերմությունը, թախծոթ էությունը և ցանկություն իրականություն դարձավ/կարծում եմ ընդմիշտ/, բայց ես նրա հետ եմ, որովհետև ես անկարող եմ մոռանալ ու մոռացության մատնել, այն ամենը ինչը իմ էությանը նա է պարգևել......
         Ես միշտ քո գգրկում կմնամ ու երբևիցե......




       Հետգրություն: Ինչպես ամենուր, այնպես էլ Գորիսում կան մարդիկ, հասարակության մտավոր խավը  քեզ լխտիկ, լպրծուն կամ քծնող կհամարեն կամ կխոստանան գլուխդ ջարդեն:
       Ռուսներն մի խոսք ունեն, ապսոս մոռացա, տեղին էր