воскресенье, 15 сентября 2013 г.

Anhnarin է հաղթահարել vardaguyn ու chor շրթունքիդ ջերմությունը նորից զգալու ջերմագին և սարսռուն տիրելու ցանկությանը

Դու ներիր, ներիր,  հա, որ չեմ կարող....մոռանալ` տրվելով ժամանկի տխրագույն քմահաճույքին` հասկանալով, որ
անհնարին է հաղթահարել վարդագույն ու չոր շրթունքիդ ջերմությունը նորից զգալու ջերմագին և սարսռուն տիրելու  ցանկությանը:
Հոգու բղավոցը լռեցնելու ու ձեռքս մեկնելու փոխարեն թախծոտ աչքերում ալեկոծված նավի ամբոխի հետքերն եմ փնտրում, որ ասեմ կանգնիր, մի գնա, խնդրում եմ, մի հեռացիր... Անհնարին է հեռանալ ու մոռանալ` հիշելով ու զգալով, որ  հոգու փոքրիկ հյուղակի թղթյա սպիտակ պատերի ամրության գրավականն երկնային հրեշտակի էությամբ փոքրիկ էակի ժպիտն ու աչքերի ջերմությունն է.....

Միայն կարող ես գազանաբար գոռալ ու ճչալ, ջարդուփշուր անել հոգում ու սրտում պատրաստված փոքրիկ հյուղակի փխրուն պատերն

Ուզում ես մոտենալ, վազել հետևիից ու գոռալ, որ կանգնի, չհեռանա...բայց զարմանում ես, որ անկարողություն բիրդ ճիրաննների մեջ գտնվելով ձեռքդ մեկնելու փոխարեն միայն կարող ես գազանաբար գոռալ ու ճչալ, ջարդուփշուր անել հոգում ու սրտում պատրաստված փոքրիկ հյուղակի փխրուն պատերն ու նստել սև ու սպիտակից հյուսված անկյունում` ժպիտով պատասխանելով մարդկանց կեղծ ու բիրդ ժպիտներին

воскресенье, 1 сентября 2013 г.

շնչելուց հետո անհնարին է լինում արտաշնչել

Հոգու փոքրիկ խորքում գտնվող նեղլիկ պատուհանի գունախառն հայելուց մյուս կողմ նայելով հասկանում ես, որ
շնչելուց հետո անհնարին է լինում արտաշնչել` սպասելով ու զգալով, որ սպասման երազանքիդ փշրվաց կտորներն չես կարող անդունդի եզրից հավաքել ու վերականգնել, որովհետև ամեն մի փշրտանք ձեռքդ կտրում և վնասում է` արյունոտելով քո գոռոզության ներկայության աղաղոտված ճանապարհն:
Դժվար է, երբ գոռալուց բացի ցանկանում ես նաև նստել մի փոքրիկ մութ անկյունում ու լալ...

суббота, 10 августа 2013 г.

Կգրկես, ձեռքն կբռնես, կսեղմես դեպի կուրծքդ ու աչքերին նայելով կհամբույրես վարդագույն մեղմիկ շրթունքները

Հետաքրքիր է, երբ հասկանում  ես, որ կարող ես ամեն ինչ մոռանալ ու նորից զգալ, տարիներ ընթացքում ձևավորված անիմաստ նախապաշարմունքներդ մի կողմ շպրտել և ուղղակի ապրել  մի փոքրիկ երկնային հրեշտակի քնքուշ աչուկների և լույս ժպիտի համար: Հանդարտվել, սկսել անկանոն շնչել և վախեցաց մանկիկի  նման դողալ երբ մոտնս ես, բոլորին ատել, նրանց աչքերում նրա ժպիտը փնտրել ու բարկանալ, խելագարվել և ինքնդ քեզ պատեպատ զարկել երբ հեռու ես: Թքած ունենալ բոլոր գրված ու չգրված օրենքների և բարոյական նորմերի վրա ու ուղղակի ապրել, ապրել սպասումներով այն պահին, երբ կգրկես, ձեռքն կբռնես, կսեղմես դեպի կուրծքդ ու աչքերին նայելով կհամբույրես վարդագույն մեղմիկ շրթունքները, ապրել միայն նրա ապրելու ու աչքերին գոնե մի փոքրիկ ժպիտ ու հոգուն լույս պարգևելու համար, ապրել խելագարվելու ու վայրկյաններ հաշվելու համար:
Երբ հասկանում ես, որ էլ անհնարինե առանց նրա զարթնել ու մենակ սուրճ խմել, երբ հասկանում ես, որ թքած ունես նաև ինքդ քո կարծիքի վրա` իր պահվածքի ու խառնվածքի կանանց մասին

среда, 30 января 2013 г.

Եթե խեղդելը հեշտ լիներ, կխեղդեի, կսպանեյի` ինքնասպան կանեյի.....Հեշտ չէ, սպանել, եթե ուզում ես գրկել ու ասել, որ կյանքը ու սիրտը արդեն քոնն են դարձել.....

Հա, հասկանում եմ....բայց անհնար է իրականում գիտակցել, որ իրականության խառը լաբիրինթոսում խճճվել ես.  ոչինչ չի մնում  դատարկությունից ու միայնությունից:
Սպասում էիր, բայց սպասելիքն այնքան դառն է ու արցունքաբեր է, որ կանչը միայն փրկության  օղակ կարող էր լիներ, բայց  էն ձեռքերը ու էն հայացքը քեզ բռնել ու չի թողնում շարժվես ու շնչես, հասկանաս ու գիտակցես` էնքան խորթ ու անհասանելի են քո իրական սպասելիքից, որ ուզում ես  ժամերով ու օրերով պոռտկալ և բղավել`.....էլ ուժ չունեմ:
Դժվար է  խաբել քո իրական գիտակցությանը ու էությանը....Համակերպվել ու ապրել....
Իսկ ինչու ձգտել փոխել ու պայքարել, եթե սրտիդ անհնարին է խաբել ու լռեցնել, եթե դա մեղք է.
Էլի.....
Եթե խեղդելը հեշտ լիներ, կխեղդեի, կսպանեյի` ինքնասպան կանեյի.....Հեշտ չէ, սպանել, եթե ուզում ես գրկել ու ասել, որ կյանքը ու սիրտը արդեն քոնն են դարձել, վերցրու խնդրում եմ, բայց հեռացիր....գնա.....ես ծարավ կմնամ ու կխեղդվեմ, միայն դու գնա....խնդրում եմ...
Կորել հոգուդ խաղաղությունը, ամենուրեք ամպրոպ է. բարի հրեշտակ, բայց.....
Շնորհակալ ես, որ կարող ես գժի պես սիրել, որ նա դարձել է հոգուդ լույս բերող հույսը, բայց դու չես կարող......որովհետև.....
Փրկվել չի լինի, ու հավատում եմ, որ կփոխվես ու որ սերն է զորավոր, որովհետև մոռանալ քեզ չի լինի...........Միթե կփաղնես......Դու փոքրիկ .....ես.....բայց քեզ չսիրել չիլինի....

вторник, 11 декабря 2012 г.

Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

Զայրանում ու գործում ենք....Արդյունք ակնկալելիս նայում ու հասկանում ես, որ կորել է...
Հասկանում, բաց նորից շարունակում ես`առանձ փոփոխվելու ու քեզ նորից ստեղծելու....
Ակնկալիքը ու հավատքը որոշ դեպքերում կործանում ու շնչահեղձ են անում ` ստիպելով վերհիշել  այն անցյալը, որը չես ունեցել, բաց ապրել ես` ժպտալով ու թաքուն արտասվելով...
Հոգուդ գողտրիկ մի անկյունում նրբերնագ շխարշով պարուրված  են այն փոքրիկ անիրականալի հուշերն, որոնք քեզ ստիպել են ապրել ու երազել....Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

понедельник, 10 декабря 2012 г.

Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

Ես ուրախ եմ...
Հետաքրքիր է բնությունը և երևույթները, հետաքրքիր են մարդիկ ու աշխարհընկալումները:Ամեն երևույթ և իրադարձություն իր սև ու սպիտակ գունավորումն է ստանում ժամանակի լաբերինթոսում ու դժնգույն հորձանուտներում:
Ոչինչ չի ժպտում ու արտասվում....
Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ ծաղիկներ նվիրեցի...ութ տարի առաջ..համարձակություն չունեի ու խնդրեցի, որ փոխանցեն, բայց այդ ժամանակ զգում էի, թե այդ պահին սիրտս դուրս կգա ու առանց ինձ կքայլի, կխոսա ու ինձնից կնեղանա, որ խռով եմ իր հետ և ընկերություն չեմ ցանականում անել...անցան տարիներ ու նորից հանդիպեցի.մանկական անիրականալի երազ էր թվում:Ուզում էի ներողություն խնդրեյի ամեն մի փոքրիկ վայրկյանի համար, որ հեռու էի ու ատում էի, որովհետև նրա աչքերը ուրիշին էի ժպտում: Բաժանումը այնքան քաղցր էր թվում, որ կարծում էի`գտա...
Գտա, բայց չպահպանեցի....
Հետո իմ ողջ էությամբ ու սրտով նվիրեվեցի  ուրիշի...Գրում էի այն, ինչ իրականում ապրում էի, բայց միայն գրում էի....հասկացա, որ անհնարինե շարունակել ու լռեցի....
Հետո ուրիշը ու մեկ ուիշը.....
Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......