вторник, 11 декабря 2012 г.

Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

Զայրանում ու գործում ենք....Արդյունք ակնկալելիս նայում ու հասկանում ես, որ կորել է...
Հասկանում, բաց նորից շարունակում ես`առանձ փոփոխվելու ու քեզ նորից ստեղծելու....
Ակնկալիքը ու հավատքը որոշ դեպքերում կործանում ու շնչահեղձ են անում ` ստիպելով վերհիշել  այն անցյալը, որը չես ունեցել, բաց ապրել ես` ժպտալով ու թաքուն արտասվելով...
Հոգուդ գողտրիկ մի անկյունում նրբերնագ շխարշով պարուրված  են այն փոքրիկ անիրականալի հուշերն, որոնք քեզ ստիպել են ապրել ու երազել....Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

понедельник, 10 декабря 2012 г.

Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

Ես ուրախ եմ...
Հետաքրքիր է բնությունը և երևույթները, հետաքրքիր են մարդիկ ու աշխարհընկալումները:Ամեն երևույթ և իրադարձություն իր սև ու սպիտակ գունավորումն է ստանում ժամանակի լաբերինթոսում ու դժնգույն հորձանուտներում:
Ոչինչ չի ժպտում ու արտասվում....
Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ ծաղիկներ նվիրեցի...ութ տարի առաջ..համարձակություն չունեի ու խնդրեցի, որ փոխանցեն, բայց այդ ժամանակ զգում էի, թե այդ պահին սիրտս դուրս կգա ու առանց ինձ կքայլի, կխոսա ու ինձնից կնեղանա, որ խռով եմ իր հետ և ընկերություն չեմ ցանականում անել...անցան տարիներ ու նորից հանդիպեցի.մանկական անիրականալի երազ էր թվում:Ուզում էի ներողություն խնդրեյի ամեն մի փոքրիկ վայրկյանի համար, որ հեռու էի ու ատում էի, որովհետև նրա աչքերը ուրիշին էի ժպտում: Բաժանումը այնքան քաղցր էր թվում, որ կարծում էի`գտա...
Գտա, բայց չպահպանեցի....
Հետո իմ ողջ էությամբ ու սրտով նվիրեվեցի  ուրիշի...Գրում էի այն, ինչ իրականում ապրում էի, բայց միայն գրում էի....հասկացա, որ անհնարինե շարունակել ու լռեցի....
Հետո ուրիշը ու մեկ ուիշը.....
Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......