вторник, 11 декабря 2012 г.

Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

Զայրանում ու գործում ենք....Արդյունք ակնկալելիս նայում ու հասկանում ես, որ կորել է...
Հասկանում, բաց նորից շարունակում ես`առանձ փոփոխվելու ու քեզ նորից ստեղծելու....
Ակնկալիքը ու հավատքը որոշ դեպքերում կործանում ու շնչահեղձ են անում ` ստիպելով վերհիշել  այն անցյալը, որը չես ունեցել, բաց ապրել ես` ժպտալով ու թաքուն արտասվելով...
Հոգուդ գողտրիկ մի անկյունում նրբերնագ շխարշով պարուրված  են այն փոքրիկ անիրականալի հուշերն, որոնք քեզ ստիպել են ապրել ու երազել....Երազն այնքան անիրականալի էր թվում, որ կարծում էիր քեզ մենակ կթողնի ու կգնա, իսկ նրա սպասելու ակնկալիքով սև ու սպիտակ հուշերդ կմոխրանան ու կմահանան...

понедельник, 10 декабря 2012 г.

Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

Ես ուրախ եմ...
Հետաքրքիր է բնությունը և երևույթները, հետաքրքիր են մարդիկ ու աշխարհընկալումները:Ամեն երևույթ և իրադարձություն իր սև ու սպիտակ գունավորումն է ստանում ժամանակի լաբերինթոսում ու դժնգույն հորձանուտներում:
Ոչինչ չի ժպտում ու արտասվում....
Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ ծաղիկներ նվիրեցի...ութ տարի առաջ..համարձակություն չունեի ու խնդրեցի, որ փոխանցեն, բայց այդ ժամանակ զգում էի, թե այդ պահին սիրտս դուրս կգա ու առանց ինձ կքայլի, կխոսա ու ինձնից կնեղանա, որ խռով եմ իր հետ և ընկերություն չեմ ցանականում անել...անցան տարիներ ու նորից հանդիպեցի.մանկական անիրականալի երազ էր թվում:Ուզում էի ներողություն խնդրեյի ամեն մի փոքրիկ վայրկյանի համար, որ հեռու էի ու ատում էի, որովհետև նրա աչքերը ուրիշին էի ժպտում: Բաժանումը այնքան քաղցր էր թվում, որ կարծում էի`գտա...
Գտա, բայց չպահպանեցի....
Հետո իմ ողջ էությամբ ու սրտով նվիրեվեցի  ուրիշի...Գրում էի այն, ինչ իրականում ապրում էի, բայց միայն գրում էի....հասկացա, որ անհնարինե շարունակել ու լռեցի....
Հետո ուրիշը ու մեկ ուիշը.....
Ես զգգացմունքներիս մասին արտահայտվելու մեջ չափազանց ժլատ եմ եղել ու կամ...Լռել եմ ու լռում եմ, բայց ուրախ եմ, որ իրականում կարող եմ......

вторник, 24 июля 2012 г.

մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է....որովհետև սիրում ես....

    Տեսնում ես ու զգում, որ առանց նրա փոքրիկ ու մեղմիկ ժպիտի քո գոյությունը էական չէ, քո ներկայությունը անբնական ու երևույթական... Ուզում ես մոտենալ ու հասկանալ  թե,  որն է իրականը` քո երևույթական պատկերացումները, թե իրականությունը, որը հեռու է... ու եթե ցանականաս կհասկանաս, որ արժանի չես նրա գեթ մի փոքրիկ հայացքին, որը.....
    Նատիր, խոսիր, ժպտա ու մոռացիր, մոռացիր երբ կարոտն հոգիդ է կրծում, մոռացիր երբ նրա բարևին սպասելիս մի ամբողջ փոքրիկ ողբերգություն ես վերապրում, մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է,  քանի որ դա քո կյանքի մի փոքրիկ մասնիկն էր ու կա, որովհետև սիրում ես....
     Հասկացիր, որ չես կարող, որ ուշացել ես... ու վերջ, ու վերջ...Ինչու, որովեհտև անհետևողականություն մարմնավորող վերջին անհետևողական գազանն....
      

суббота, 7 июля 2012 г.

Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ...

    Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ, բայց չէի կարող հավատալ, որ կարելի է զգալ, այն ամենը ինչ քո կարծիքով չէիր կարող զգալ ու ապրել.....
     Ես ամեն մի րոպե ցանկանում էի ներողություն խնդրել քեզնից, որ ես կարող եմ... բայց չեմ ցանկանում, որովհետև վախենում եմ...
     Երբևիցե քեզ չեմ գրկել, աչքերիդ նայելով ձեռքիցդ չեմ համբյուրել....բայց իմ գիտակցության ու ենթագիտակցության հետ միասին քեզ հետ էի, իսկ դու ինձ հետ, իմ գրկում....
     Չեմ արտասվել, բայց հոգուս խորքում ողբացել եմ, այրվել ու այրել, մահացել ու վերակենդացել.....
       Ուրախ եմ, որ գնացիր, ոևղղակի երջանիկ եմ.....




Джон Вильям Вотерхаус «Офелия» (1894)

среда, 27 июня 2012 г.

Մի վախեցիր, կանգնիր, մի փախչիր..... Գնա, բայց մի մոռացիր, որ կարող էր մնալ.......

     Մի վախեցիր, կանգնիր, մի փախչիր.....
     Գնա, բայց մի մոռացիր, որ կարող էր մնալ ու չկորցնեիր նրան ..Դու մեղավոր ես, որովհետև վախկոտ ու եսասեր ես ու անկարող ես հաշտվել նույնիսկ քո սեփական  ստվերի գոյության հետ....
     Միայնություն ու անհամարձկություն, որոնք կքանդեն քո իրական էություն ու քեզ կներկայցնեն, ինչպես հայելին է շողում արեգակի շողերից....
     Քեզ համար արև էր, քեզ համար օդ էր ու սիրո մի աշխարհ, բայց դու.....դու ուղղակի անտանելի ես ու նողկալի....քո ճղճիմ ներկայություն վիրավորական է և անիրական....
      Ես ունեմ......

пятница, 15 июня 2012 г.

Ինքնախոստովանություն...Ես կարոտում եմ Գորիս քաղաքն, որովհետև Գորիսում ամենուրեք կյանք ու հոգի կա

     Գիտեք, ես կարոտում եմ....կարոտում եմ ու մտածում, թե ինչու եմ կարոտում այն ինչ ինձ համար առհասարակ կարող է խորթ թվալ ու անհասկանալի:
       Ես կարոտում եմ Գորիս քաղաքն, որովհետև Գորիսում ամենուրեք կյանք ու հոգի կա, մարդասիրությունը է գերիշխում մարդկանց ջերմագին հոգիններում:Գորիսն կարող է քո աչքերին ժխիտ պարգևել, խավարից  սեր ու լույս ստեղծել ու  տալ քո հոգուն:Կարող է քեզ ժպտալ, քեզ հետ խոսալ ու քեզ խրատներ տալ:
        Ցանկացավ, որ ես Գորիսն հեռվից նաև ու չզգամ նրա իրական ջերմությունը, թախծոթ էությունը և ցանկություն իրականություն դարձավ/կարծում եմ ընդմիշտ/, բայց ես նրա հետ եմ, որովհետև ես անկարող եմ մոռանալ ու մոռացության մատնել, այն ամենը ինչը իմ էությանը նա է պարգևել......
         Ես միշտ քո գգրկում կմնամ ու երբևիցե......




       Հետգրություն: Ինչպես ամենուր, այնպես էլ Գորիսում կան մարդիկ, հասարակության մտավոր խավը  քեզ լխտիկ, լպրծուն կամ քծնող կհամարեն կամ կխոստանան գլուխդ ջարդեն:
       Ռուսներն մի խոսք ունեն, ապսոս մոռացա, տեղին էր

суббота, 26 мая 2012 г.

Մի բռնաբարեք իմ ուղեղն....

             Խնդրում եմ Ձեզ, մի բռնաբարեք իմ ուղեղն Ձեր հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ...
            Կարծես թե բոլորը ոչ ազգանպաստ գործնեություն են ծավալում ու էս երկրի մասին մտածում են միայն <<ընտրյալները>>, որոնք ցույցեր են կազմակերպում,ֆլեյշ-մոբեր են ձեռնարկում,ազգի իրավագիտակցության բարձրացման համար տարբեր ծրագրեր են իրագործում,մենակ թե կարողանան մի կլորիկ գումար կորզեն միջազգային գրանտներից:Բայց չեն կարողանում հարգել միմիյանց կամ առանց վարձատվության որևէ ազգանպաստ գործ իրագործել:Իրանք հարիֆ չեն:
             Որոշների մոտ պետության էնքան վատ լինելու մասին խոսել արդեն իրենց ամենօրյա խոսակցության երկորդ,եթե ոչ առաջին բառնա դարձել:Չկա մեկը,որ կարողանա խոստավանել,թե իր երկիրը ինչքան լավնա:Իրենց խնդիրնա դրանում չի կայանում, պատվերն էլ այդպես չի լինում:Հարգելիներս, իսկ ինչն է վատ:
             Ձեր կարծիքով Թուրքիան ու Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ավելի դրական արդյունքների է հասել քան Հայաստանը:Սխալվում եք տուպոյներ:
            

понедельник, 21 мая 2012 г.

Ռոմանտիկան մեռելա,էլ ռոմանտիկ լինելն մոդա չի...

      Ռոմանտիկան մեռելա,էլ ռոմանտիկ լինելն մոդա չի....Գրեթե ամեն օր լսում եմ իմ ականջի համար տախտկալի այս  բառերն,,,իսկ տեսնես ինչ են ի նկատի ունենում ռոմատիկա բառն արտաբերելիս,միթե մենք չենք սիրում մեր<< բարին կամեցողին>>,միթե բարձրաձայն ասել,որ սիրում ես արդեն իրականության չի համապատասխանում.կարևորն տականք լինելնա ու ամեն ինչ աղավաղելնա երևի: Չե,ես ռոմանտիկ չեմ,բայց սիրում եմ այն ինչ բոլորն են սիրում,մեկել Օշոյին /հնդիկ փիլիսոփա էակա/ ու իրեն :
      Զզվելի ենք մենք`անաստվածներս,խի եկեղեցի չեք գնում կարևորն` մոմ չեք գնում,մոմն փողա,այլ ոչ թե էն  ինչ կարծում եք....

пятница, 18 мая 2012 г.

Պարզապես եղիր,եղիր ինչպիսին կաս...ես քեզ ուղակի խնդրում եմ`եղիր,իմ քնքուշ հրեշտակ...

      Գիտես,այսօր քեզ տեսնելով`հասկացաթե   ինչքան դժվարա քո թախծոտ հայացքին ու աչքերին նայելով հասկանալ, որ այս փոքրիկ երկնքում գոյություն չունի որևէ երկանային նրբագեղ հրեշտակ,որը ի վիճակի լիներ իմ լույսի սպասող հոգուն ժպիտ պարգևեր:     Պարզապես եղիր,եղիր ինչպիսին կաս,եղիր,բայց ինձնից հեռու....էթա ինձ ուրախություն պատճառում...Ես քեզ ուղակի խնդրում եմ`եղիր,իմ քնքուշ հրեշտակ...


среда, 16 мая 2012 г.

Հայաստանը սովորական անասունների ագարակ է ... գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյան.

Կարծում եմ մտավորական լինելն մեծ երջանկություն է,որովհետև դու շրջապատից ու հասարակությունից առաձնանում ես քո ինքնատիպ մտածողությամբ ու հայացքներով,ինչպես նաև հայրենասիրությամբ և մարդասիրությամբ,որը ի վերուստ չի տրված մեզ`հասարակ մահկանացուներիս.բայց իրականում մտավորական  կոչվելուն ենթակա են ոչ-թե ամեն մի թափթփուկ ու տականք,այլ իր հարազատ ժողովուրդի կամ մարդկության համար որևէ ազգանպաստ գործ կատարած աստվածային անձնավորություններ.
    «....ես  գիտեի, որ սա անբարոյական, կործանված երկիր է եւ այդ նույն ճանապարհով էլ գնում է,- ԱԺ ընտրությունների վերաբերյալ  հարցազրույցում ասում է գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանն:
    Հարգելիս էս երկիրը իմ երկիրնա ու ինձ համար ուղղակի զզվելիա է քեզ նման մտավորականինն լսելը :Էս երկիրն մեղավոր չի,որ դու նրան անբարոյական ես անվանում,մեղավորն էն հանդուրժող հասարկություննա,որը քեզ թույլա տվել տենց բառեր ասել իմ ու բոլորիս,բայց ոչ-թե քո երկրի մասին:
       << Հայաստանը սովորական անասունների ագարակ է դարձել>>
    Կոռեկտության ու բարոյականության համընդհանուր չափանիշները պահպանելով`ես ինչ մտածում եմ չեմ գրի,որովհետև այս գրությունը կարող են կարդալ նաև կանայք

суббота, 12 мая 2012 г.

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես...

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես... ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ: Բայց իմ տպավորությունն այդ է:
Մարդիկ չեն զգում իրենց շրջապատող աշխարհը, նրանք լսում և կրկնում են խոսքերը, բայց նույնիսկ չեն ջանում պատկերացնել այն, թե ինչ են այդ բառերը նշանակում, և եզրահանգումներ չեն անում: Մարդիկ հիմա ապրում են, իհարկե, ընկալելով շրջապատող աշխարհը, բայց ընկալելով այն մակերեսորեն, ասես ոչ ոք ոչ մի բանի մասին չի խորհրդածում, կարծես բանականությունը վտարված է մարդկանց շրջապատող միջավայրից, ուր նրանք կորսված են: Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…


                                                                                                                         ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ  

понедельник, 23 апреля 2012 г.

NO COMMENT........



Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, որի նպատակը ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումն է: Դրանով բացառվում է մարդկանց մի ամբողջ խմբի հիմնարար և բնական իրավունքներից կարևորագույնը` կյանքի իրավունքը:

1948թ. ՄԱԿ-ի հովանու ներքո կնքվել և 1951թ-ի հունվարի 12-ին ուժի մեջ է մտել «Ցեղասպանության հանցագործության կանխելու և դրա համար պատժելու մասինե կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որտեղ ցեղասպանություն հանցագործությունն իր հստակ գնահատականը և ձևակերպումն է ստացել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը (այսուհետ`  Հայոց ցեղասպանություն) ամբողջովին համապատասխանում է Կոնվենցիայում նկարագրված հանցագործությանը և պարունակում է հանցակազմի բոլոր տարրերը: Գոյություն ունեն Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորող հազարավոր փաստաղթեր, ականատեսների վկայություններ և բազմաթիվ այլ ապացույցներ:

Հասկանալով պատմական հակափաստարկների սնանկությունը` ցեղասպանության կազմակերպիչներին մերօրյա արդարացնողներից և պաշտպաններից ոմանք իրենց դիրքորոշումը պատմական հարթությունից փորձում են տեղափոխել իրավական` բերելով ցեղասպանության գնահատականի դեմ իրավական բնույթի ձևական փաստարկներ: Վերջիններս պնդում են, թե հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, քանի որ դրա իրագործման ժամանակ գոյություն չուներ ցեղասպանություն հասկացությունը, և դրա պատժելիությունը ձևավորվեց միայն Ցեղասպանության մասին կոնվենցիայով: Նրանք հիմնավորում են իրենց տեսակետը այն հանրահայտ իրավաբանական սկզբունքով, որ «օրենքը հետադարձ ուժ չունիե` նշելով, որ Կոնվենցիան չի կարող տարածվել դրանից վաղ կատարված իրադարձությունների վրա: Հետևավաբար` «Nullum crimen sine legeե (չկա օրենք, չկա հանցագործություն):

Կասկածի տակ չդնելով «չկա օրենք, չկա հանցագործությունե սկզբունքը` անհրաժեշտ է նշել, որ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներից է միջազգային սովորույթը [1], որը իրավունքի նորմերի ոչ գրավոր գոյության ձև է: Վերը նշված մոտեցման հեղինակները մոռանում են, որ եթե ներպետական իրավունքում հանցագործության առկայության համար պարտադիր է հանցակազմի` գրավոր ակտով (օրենքով) սահմանված լինելը, ապա միջազգային իրավունքում հանցագործության որակման և դրա համար պատասխանատվության համար իրավական հիմք է ոչ միայն գրավոր ակտը, այլև սովորույթը: Միջազգային սովորույթի առկայության համար պարտադիր է, որ սովորույթը ճանաչված լինի որպես իրավաբանական նորմ («Opinio jurisե):

Այս առումով «Opinio jurisե-ի առկայության հստակ վկայություն է հանդիսանում և որպես միջազգային հանցագործություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի 1915թ. մայիսի 24-ին Անտանտի  պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ պաշտոնական հռչակագիրը, որով նրանք Հայոց ցեղասպանությունը որակում էին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և հայտարարում, որ Թուրքական կառավարությունը պատասխանատու է իրականացված հանցագործության համար: Հռչկագրի համաձայն. «...Ողջ անցած ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում հայերի կոտորածներ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև դրանց ուղղակի աջակցությամբ...

Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարվող այդ նոր հանցագործություններից` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սույնով հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք այդ հանցագործությունների համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա այն տեղական ներկայացուցիչների վրա, որոնք առնչված կլինեն տվյալ կոտորածինե[2]:

Այսպիսով, հռչակագրի ընդունումը ճակատագրական նշանակություն ունի, քանի որ դրանով միջազգային հանրությունը հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն այդ ժամանակաշրջանի միջազգային իրավունքին համապատասխան և դրանով իսկ իրավական հիմք ստեղծեց Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: Դրա պատմական և իրավական նշանակությունը ճիշտ գնահատելու համար տեղին է այն համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների` ԽՍՀՄ, Անգլիայի և ԱՄՆ կողմից 1943թ. Մոսկվայում հրապարակած նույնատիպ հռչակագրի հետ, որը իրավական հիմնաքարը դարձավ այն բոլոր գործընթացների համար, որոնց արդյունքում նացիստական Գերմանիան պատասխանատվության ենթարկվեց «Հոլոքոստիե համար:

Ավելին, հենց թուրքերը ժամանակին ընդունել են ցեղասպանության փաստը. 1919թ. Ստամբուլում ձևավորվեց ռազմական դատարան` պատժելու համար հայերի նկատմամբ իրականացված հանցագործության պատասխանատուներին: Այդ ժամանակ թուրքական իշխանությունները գրում էին. «...Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար` ամոթովե[3]: 1919թ. հուլիսին դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարներին` նրանց մեղավոր ճանաչելով հայերի բնաջնջման քաղաքականության իրականացման համար[4]: Չնայած այդ դատավճիռը այդպես էլ չիրագործվեց` իրավական առումով թուրքական դատարանը ևս հաստատեց հանցագործության առկայությունը և միջազգային հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկեց ցեղասպանության կազմակերպիչներին:

Ցեղասպանության մասին կոնվենցիան չի ձևավորել նոր հանցագործություն, այլ միջազգային իրավունքին արդեն հայտնի մարդկության դեմ ուղղված հանցագործությանը տվել է կոնկրետ տերմին և բնորոշում: Կոնվենցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող միջազգային իրավական սովորույթի կոդիֆիկացում:

Պնդելով, թե Կոնվենցիայից առաջ ցեղասպանությունը չի համարվել միջազգային հանցագործություն` կասկածի տակ է դրվում ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև նացիստական Գերմանիայի կողմից միլիոնավոր հրեաների և սլավոնների ոչնչացումը որպես ցեղասպանություն որակելը, որի համար նացիստական Գերմանիան և նրա ղեկավարները ենթարկվել են պատասխանատվության: Նման դիրքորոշման դեպքում փաստորեն կասկածի տակ է դրվում 1945-1946թթ. Նյուրբերգյան դատավարությունների իրավական հիմնավորվածությունը, նացիստական Գերմանիայի նկատմամբ պատասխանատվության իրավաչափությունը, որը ճանաչված և ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, այդ թվում նաև պատասխանատվության ենթարկված պետության` Գերմանիայի կողմից, և մի շարք երկրներում դրա հերքումը քրեական պատասխանատվություն է առաջացնում:

Ցեղասպանություն տերմինի հեղինակ հրեական արմատներով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը չի հայտնագործել ցեղասպանության հանցագործությունը, այլ պարզապես այն բնորոշող հստակ տերմին է ձևավորել, որը անվանում էր տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունը և առանձնացնում այն:

«Գենոցիդըե ժամանակակից միջազգային տերմին է: Այն բաղկացած է երկու բառերից` հուներեն «genosե, որը նշանակում է տոհմ, ցեղ, և լատիներեն «cedereե` սպանություն: Առաջին անգամ տերմինը գործածվեց Ռ. Լեմկինի «Առանցքի ղեկավարումը բռնազավթված Եվրոպայումե հայտնի աշխատության մեջ[5]: Վերջինիս պնդմամբ ցեղասպանությունը հանցագործություն էր առանց անվանման[6]: Առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում օգտագործվեց այս տերմինը, Նյուրնբերգյան ռազմական տրիբունալի առջև կանգնած գերմանական զինվորական հանցագործների դեմ 1945թ. հոկտեմբերի 18-ին ներկայացված մեղադրական եզրակացությունն էր, որի համաձայն մեղադրյալները մեղադրվում էին ցեղասպանության իրագործման մեջ, այն է` «ռասայական և ազգային խմբերի, օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչության ոչնչացումը, որը նպատակ էր հետապնդում ոչնչացնել որոշակի ազգեր և դասակարգեր, որոշակի ազգային, էթնիկ և կրոնական խմբերե[7]:

Սակայն ոչ Նյուրնբերգյան ռազմական տրիբունալի կանոնադրության, ոչ էլ նրա դատավճռի մեջ ցեղասպանություն տերմինը չօգտագործվեց` նախապատվությունը տալով մարդկության դեմ ուղղված հանցագործություն լայն հասկացությանը: Փաստորեն տրվեց այն նույն որակումը, ինչը 1915թ. տրվել էր Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև տերմինը ամրագրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ի 96/1 բանաձևում և Ցեղասպանության մասին կոնվենցիայում:

Այսպիսով, Կոնվենցիայի միջոցով ցեղասպանության հանցակազմը, որը մինչ այդ ներառում էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն հասկացությունը, առանձնացվեց և հատուկ իրավական տերմին ստացավ: Կոնվենցիայի նախաբանում հստակ նշված է, որ այն կնքվում է «ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանըե: Սրանից հետևում է, որ տերմինը կիրառելի է նաև մինչև Կոնվենցիայի կնքումը կատարված հանցագործությունների համար: Այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն իր հատուկ հետազոտության մեջ նշում է. «ցեղասպանություն բառը առաջացել է վերջերս որպես նեոլոգիզմ, որը բնորոշում է հին հանցագործությունըե[8]:

Այսպիսով, հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, իրավաչափ է դառնում ներկայիս Թուրքիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի պատասխանատվության հարցի բարձրացումը: Պատասխանատվությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանման, խախտված իրավունքների վերականգման անհրաժեշտ իրավաբանական միջոց է և հանդիսանում է միջազգային իրավունքի գործողության երաշխիք: Միջազգային իրավունքով միջազգային հանցագործությունների համար սահմանվում է երկու տեսակի պատասխանատվություն` միջազգային իրավական պատասխանատվություն և քրեական պատասխանատվություն: Քրեական պատասխանատվությունը վերաբերում է միջազգային հանցագործությունների համար ֆիզիկական անձանց պատասխանատվությանը: Ինչպես արդեն նշվեց, հենց Թուրքիայի կողմից 1919թ. Ստամբուլում ձևավորված ռազմական դատարանը քրեական պատասխանատվության ենթարկեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին` նրանց դատապարտելով մահապատժի:

Միջազգային իրավական պատասխանատվությունը միջազգային իրավունքի նորմերը և իր պարտավորությունները խախտելու դեպքում միջազգային իրավունքի սուբյեկտի համար վրա հասնող անբարենպաստ իրավաբանական հետևանքներն են: Թուրքիայի Հանրապետությունը «Օսմանյան պարտքի արբիտրաժիե վճռի համաձայն ճանաչվել է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ուստի և հանդիսանում է Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության սուբյեկտ [9] [10]:

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը պետք է հանգեցնի մինչև կատարված հանցագործությունը իրավական վիճակի վերականգմանը, այդ թվում` պատասխանատու պետության ինքնիշխանությունը սահմանափակելու միջոցով: Չնայած նրան, որ միջագային իրավունքում որպես այդպիսին չկա տարածքային պատասխանատվության ինստիտուտ, սակայն տարածքային պահանջները ունեն իրավական հիմքեր: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, նաև ի կատարումն դրա նույն թվականին ստորագրված Կարսի պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ տարածքներում: Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որոնք Ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիայի տարածքները չէին, թուրքաբնակ դարձան հենց Ցեղասպանության հետևանքով: Այսպիսով, ճանաչելով, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ապա, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Թուրքիան պարտավոր կլինի պատասխանատվությունը ստանձնել և վերականգնել մինչև հանցագործությունը առկա իրավական վիճակը, հնարավորինս վերացնել Ցեղասպանության հետևանքները, այդ թվում Կարսի մարզի և Սուրմալուի գավառի հայաթափման հետևանքով դրանց անցումը Թուրքիային:

ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից մշակված պետությունների պատասխանատվության մասին հոդվածներում նշվում է, որ միջազգային հակաիրավական արարքի համար պատասխանատվություն կրող պետությունը պարտավոր է միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի համար լիարժեք հատուցում տրամադրել: Վնասը ներառում է պետության հակաիրավական արարքով պատճառված ցանկացած կորուստ, ինչպես նյութական, այնպես էլ բարոյական[11]: Պատասխանատվության մասին հոդվածների հոդված 34-ի համաձայն` «Միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի լիարժեք հատուցումն իրականացվում է ռեստիտուցիայի, կոմպենսացիայի և սատիսֆակցիայի ձևով` կամ առանձին, կամ դրանց համադրությամբ…ե:

Ռեստիտուցիան վնասների հատուցումն է բնեղենով, երբ պատասխանատու պետությունը պարտավոր է վերականգնել մինչև իրավախախտումը եղած վիճակը: Կոմպենսացիայի դեպքում վնասները, որոնք չեն կարող հատուցվել Ռեստիտուցիայի ձևով հատուցվում են դրամական արտահայտությամբ: Սատիսֆակցիան, իր հերթին, իրենից ներկայացնում է բարոյական պատասխանատվություն, որը կարող է դրսևորվել իրավախախտման ընդունման, զղջման, պաշտոնական ներողություն խնդրելու կամ այլ նմանատիպ ձևով:  Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր կլինի փոխհատուցել հասցված բոլոր նյութական վնասները, ինչպես մինչ օրս անում է Գերմանիան` հրեաների ցեղասպանության համար փոխհատուցում վճարելով հրեաներին:

Այսօր իրական հնարավորություն կա հայկական կողմի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Թուրքիայի պատասխանատվության հարցի բարձրացման համար: ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնակարգի 36-րդ հոդվածի համաձայն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավասությանն են վերաբերում այն գործերը, որոնք կողմերը կհանձնեն դատարանին, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ կամ գործող միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով: Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված է, որ պետությունները կարող են միակողմանի ցեղասպանության համար պատասխանատվության վերաբերյալ վեճը հանձնել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից առանց որևէ վերապահման: ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ելնելով ներկայացված պահանջներից և առարկություններից, ինչպես նաև դրանց իրավական և փաստական հիմնավորումներից, կորոշի Թուրքիայի պատասխանատվության հարցը:

Հայազգի գիտնական, իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հետազոտող Յուրի Բարսեղովը, ով եղել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ, այս հնարավորության մասին գրում է. “Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, եզակի հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության մասին գործ հարուցել ՄԱԿ-ի միջազգային դատարանում միակողմանիորեն, Կոնվենցիայի` Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին IX հոդվածի հիման վրաե[12]:

Մյուս տարբերակը այն է, որ Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո պատասխանատվության վերաբերող հարցերը պետք է լուծվեն թուրքական և հայկական պետությունների միջև անմիջական բանակցությունների միջոցով` հաշվի առնելով կողմերի օրինական իրավունքները և շահերը: Բանակցությունների արդյունքում պատասխանատվության հարցը կարող է լուծվել կողմերի կամարտահայտության համաձայնեցման (կոմպրոմիս) արդյունքում հաստատված միջազգային պայմանագրի միջոցով, որով պետք է կարգավորվեն պատասխանատվությանը վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում` պատասխանատվության ձևը և չափը: Հենց այս եղանակով հրեաների ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի և Իսրայելի միջև կնքվեցին պայմանագրեր, որոնք էլ իրավական հիմք հանդիսացան Գերմանիայի պատասխանատվության և մինչ օրս վճարվող հատուցման համար:

Բոլոր դեպքերում պետք է գիտակցել, որ նույնիսկ Թուրքիայից բացի աշխարհի բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող:  Նման ճանաչումների հետևանքը կլինի բացառապես քաղաքական: Դրանք պարզապես կարող են  նպաստել Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունմանը:

Ըստ իս անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից և հույսը չդնել երրորդ երկրների վրա, այլ օգտագործել եղած հնարավորությունը` սեփական ուժերով հասնելով արդարության վերականգմանը: ՄԱԿ-ի միջագային դատարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման համար անհրաժեշտ է իրավաբանների և պատմաբանների համատեղ լուրջ աշխատանք կատարել, ինչը ցավոք ներկայումս չենք տեսնում: Այսօր այս հարցը ավելի շատ պատմաբանների ուշադրության կենտրոնում է, մինչդեռ պատմաբանների բերած փաստերը պետք է օգտագործվեն որպես ապացույց իրավաբանների  կողմից տրվող որակումներին և գնահատականներին:

[1] Տե՛ս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի Ստատուտ, հոդված 38

[2] Տե՛ս ГЕНОЦИД АРМЯН. Ответственность Турции и обязательства мирового сообщества. Документы и комментарий. Том1, № 223

[3] Տե՛ս Թուրքական կառավարության 1919թ. սկզբներին հրատարակած գիրք-շրջաբերականից / The Turko-Armenian Question. The Turkish Point of view, Published 1919 by Sociռtռ anonyme de papeterie et d՚imprimerie in Constantinople:

[4] Տե՛ս Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի վճիռը՝ հրապարակված 1919թ. հուլիսի 5-ին. http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_9.php

[5] Տե՛ս Raphael Lemkin, Axis rule in Occupied Europe: Laws of Occupation - Analysis of Government - Proposals for Redress, Washington, D.C.: Carnegie Endowment for International Peace, 1944, p. 79 - 95.

[6] Տե՛ս Raphael Lemkin, A crime without a name, American Scholar, Volume 15, no. 2 (April 1946), p. 227-230.

[7] Տե՛ս Nuremberg Trial Proceedings - Indictment: COUNT THREE - WAR CRIMES. (A) Murder and ill-treatment of civilian populations of or in occupied territory and on the high seas. http://www.jewishvirtuallibrary.org/jsource/Holocaust/Count3.html

[8] Տե՛ս Комиссия по правам человека. Подкомиссия по предупреждению дискриминации и защите меньшинств. Пересмотренный и обновленный доклад по вопросу о редупреждении преступления геноцида и наказании за него, подготовленный г-ном Б. Уайтекером. Док. ООН: E(CN. 4) Sub. 2(1985)6, с.9.

[9] Տե՛ս Reports of International Arbitral Awards, N1, pp. 529-614

[10] Տե՛ս Ottoman Public Debt Arbitration/Affaire de la Dette publique ottomane (Bulgarie, Irak, Palestine, Transjordanie, GrՌce, Italie et Turquie), 18 April 1925.

[11] Տե՛ս Responsibility of States for Internationally Wrongful Acts 2001 Text adopted by the Commission at its fifty-third session, in 2001, and submitted to the General Assembly as a part of the Commission’s report covering the work of that session. The report, which also contains commentaries on the draft articles, appears in Yearbook of the International Law Commission, 2001, vol. II (Part Two). Text reproduced as it appears in the annex to General Assembly resolution 56/83 of 12 December 2001, and corrected by document A/56/49(Vol. I)/Corr.4., Article 31.

[12] Տե՛ս О ПУТЯХ И СРЕДСТВАХ РЕШЕНИЯ ВОПРОСА ОТВЕТСТВЕННОСТИ ЗА ГЕНОЦИД АРМЯН, Голос Армении N-43, Thursday, 23 April 2009.

суббота, 21 апреля 2012 г.

Մանկապիղծներին կրտել/ստերջացնել/....


Տվյալ գրությամբ ես ոչ-մեկին անձնավորելու կամ դատապարտելու ցանկություն ու հավես չունեմ,իրավունք էլ չունեմ,ուղակի մի բան հաստատա,որ Հայաստանում դրանք լիքն են,ու անպայման պիտի դեմը առվի,թեկուզ իրենց հանդեպ տվյալ միջոցները լինեն ցավոտ...

ՄԱԿ-ի 12-րդ համագումարում, որը անց է կացվել 2010թ.-ի ապրիլի 12-19 Սալվադորում քննարկվել են հանցագործությունների կանխարգելման եւ քրեական արդարադատության հարցերը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հանցագորխության տուժող կամ վկա երեխաների պաշտպանությանը: Մասնավորապես նշվել է հետեւյալը.
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ ամեն տարի աշխարհում 500 մլն.-ից մինչեւ 1,5 մլրդ երեխա ենթարկվում են բռնության եւ 275 մլն երեխա աշխարհում դառնում կենցաղային բռնության զոհ: Թեեւ բռնության որոշ դեպքեր անսպասելի եւ սպոնտան են, այնուամենայնիվ, դրանց մեծ մասը երեխաների նկատմամբ կատարվում է այնպիսի մարդկանց կողմից, ում երեխաները ճանանչում են, ում նրանք վստահում են, ում նրանք պետք է դիմեն պաշտպանության եւ աջակցության համար, մասնավորապես, ծնողների, խորթ ծնողների կամ ծնողների ընկերների, ընտանիքի այլ անդամների, այն անձանց կողմից, ովքեր հոգում են նրանց համար, ընկերների/ ընկերուհիների, դասընկերների ու ուսուցիչների, հոգեւոր ուսուցիչների ու գործատուների կողմից:
37 երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2-ից 14 տարեկան երեխաների 86% ենթարկվում են ֆիզիկական բռնության եւ/ կամ հոգեբանական ագրեսիայի: Ֆիզիկական բռնության ենթարկվում են երեխաների 2/3-ը:
Վերջին տարիներին ավելացել է երեխաների դեմ կատարվող հանցագործությունների նկատմամբ ուշադրությունը , այդ թվում, նոր տեսակի հանցագործությունների, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, սեռական շահագործումը ինտերնետում եւ  չարաշահումները/ խոշտանգումները համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Երեխայի իրավունքների մասին 1989թ.-ի կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձեւերից եւ սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը:
«Երեխայի իրավունքների մասինե 1996թ.-ի մայիսի 29-ի ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների եւ օրինական շահերի այլ ոտնահարումից:
Այս եւ այլ դրույթներ, որոնք ամրագրված են եւ միջազգային, եւ ազգային օրենսդրության մեջ ստեղծում են այն իրավական բազան, որի համաձայն ցանկացած երեխա պետք է գտնվի մշտական պաշտպանության տակ, եւ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի պետության կողմից` հնարավոր բոլոր միջոցների կիրառմամբ:
Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանությանը վերաբերող հիմնական միջազգային իրավական ակտ է համարվում  Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի 2007թ.-ի կոնվենցիան, որի 7-րդ հոդվածի համձայն, որը վերնագրված է «Կանխարգելիչ միջամտության ծրագրերը կամ միջոցառումներըե, յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են կատարել սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկը, անհրաժեշտության դեպքում, կարողանան մասնակցել միջամտության ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք նախատեսված են գնահատելու եւ կանխարգելելու կատարվող հանցագործու-թյունների ռիսկը: Այստեղ խոսքը գնում է նաեւ քիմիական եղանակով ստերջացման եւ միջամտության այլ եղանակների մասին:
Այդ միտքը մանրամասնվում է կոնվենցիայի այլ հոդվածներում: Այսպես, 15-րդ հոդվածի համաձայն  յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական իրավունքի համաձայն, ապահովում կամ խթանում է 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված անձանց (կասկածյալների եւ դատապարտյալների) համար արդյունավետ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները` երեխաների դեմ սեռական բնույթի հանցագործությունների կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:  Նման ծրագրերը կամ միջոցառումները պետք է հասանելի լինեն վարույթի ընթացքում ցանկացած պահի, բանտից դուրս եւ ներս` ներպետական իրավունքով սահմանված պայմանների համաձայն:
Քանի որ մանկապիղծների կատարած սեռական հանցագործությունների քանակը տարեց տարի ավելանում է ամբողջ աշխարհում եւ հաշվի առնելով միջազգային օրենսդրությունը, շատ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ներդրվել է քիմիական կրտման կամ քիմիական եղանակով ստերջացման ինստիտուտը, որի էությունը կայանում է նրանում, որ տղամարդու օրգանիզմ ներարկում են հատուկ դեղամիջոց (օրինակ, թեստոսթերոն հորմոնի ձեւափոխված տարբերակը` testosterone undecanoate), որն ընկճում է տղամարդու սեռական ցանկությանները:
Այժմ Ամերիկայում գործում է «Պարտադիր կրտման մասինե օրենքը, որն ուժի մեջ է մտել 1990 թ.-ին: Ընդ որում, Կալիֆորնիա նահանգում քիմիական կրտումը պարտադիր է բոլոր մանակպիղծների համար:
Գերմանիայում, Դանիայում, Կանադայում եւ Շվեդիայում քիմիական կրտումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ: 2007թ.-ից, քիմիական կրտումը կամավոր հիմունքներով իրականացվում է նաեւ Մեծ Բրիտանիայում այն մանկապիղծների նկատմամբ, որոնք կրել են իրենց պատիժը եւ նախապատրաստվում են ազատվեն պատժից:
2004թ.-ից Իսրայելում քիմիական կրտման նպատակով փորձարկվել է «Դեկապեպտիլե դեղամիջոցը: Այդ փորձնական ծրագիրն իրականացվում էր Իսրաելի առողջապահության նախարարության ու բանտային վարչության կողմից այն դատապարտյալ մանկապիղծների նկատմամբ, որոնք պատիժ էին կրում բանտերում:
Գերմանիայում, որտեղ կամավոր կրտման են ենթարկվում տարեկան մինչեւ 6 հանցագործ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առանց կրտման/ ստերջացման պատժից ազատված մանկապիղծների կողմից կրկնակի հանցագործություն կատարելու հնարավորությունը կազմում է 84 տոկոս, իսկ կրտումից/ ստերջացումից հետո` ընդամենը 3 տոկոս:
Լեհաստանում 2009թ.-ին ընդունվել է մի օրենք, որի համաձայն մանկապիղծի բուժման անհրաժեշտությունը որոշում է դատարանը ոչ ուշ, քան պատիժը կրելն ավարտելուց 6 ամիս առաջ, եւ միայն այն դեպքում, երբ տուժողը եղել 15 տարեկան չլրացած անձ կամ հանցագործն ու տուժողը ազգականներ են:
Վիկտոր Դալլաքյանը ԱԺ է Ներկայացրել  նախագիծ,որով առաջարկվում է ընդլայնել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքերի ցանկը` կիրառելով այն նաեւ ՀՀ քր. օր.-ի 138-րդ հոդվածի 3 մասով, 139-րդ հոդվածի 3-րդ մասով, 140-րդ հոդվածի 3-րդ մասով, 141-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 142-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:
Այս միջոցները կիրառվելու են մանկապիղծների նկատմամբ համալիր փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, որով կհիմնավորվի այդ միջոցի անվտանգությունը ֆիզիկական առողջության համար եւ եթե այն չի հանգեցնի անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը:
Քիմիական եղանակով ստերջացման առաջին ներարկումը կիրականացվի առողջապահության մարմիններում` բժիշկների հսկողության տակ, որոնք հսկողություն կիրականացնեն վերահսկողություն անձի վարքագծի նկատմամբ նաեւ հետներարկման ժամանակահատվածում:
Նա գտնում է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը զգալիորեն կազդի անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության վրա: Մասնավորապես, որ ՀՀ-ում սեռական հանցագործությունների վիճակագրությունը հետեւյալն է` ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն 2008թ.-ին կատարվել է սեռական ազատության եւ սեռական անձեռմխելիության դեմ ուղղված 63 հանցագործություն, 2009թ.-ին` 73, իսկ 2010թ.-ի միայն առաջին կիսամյակում` 54 հանցագործություն, որոնցից գերակա մասը կատարվել են անչափահասների նկատմամբ` այն էլ ՀՀ քր. օր.-ի 141-րդ հոդվածով:
                                                                                                                                        




                                                                                                                                            Հավելված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 1-ին մասը ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5) ով կատարել է սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 3 մասով, 139-րդ հոդվածի 3-րդ մասով, 140-րդ հոդվածի 3-րդ մասով, 141-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 142-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ:ե

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառվում է համալիր փորձագիտական եզրակացությունից հետո այն մասին, որ կիրառվող միջոցը չի հանգեցնի ֆիզիկական առողջության վնասման, ինչպես նաեւ անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը:ե

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. քիմիական եղանակով ստերջացումըե:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 100.1-րդ հոդվածով`

«Հոդված 100.1. Քիմիական եղանակով ստերջացում

1. Քիմիական եղանակով ստերջացումն իրականացնում է մարդու օրգանիզմ ներարկելով հորմոնալ դեղամիջոցներ, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

2. Քիմիական եղանակով ստերջացումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող մասնագիտական հաստատություններում:

3. Քիմիական եղանակով ստերջացումն առաջին անգամ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվում է նրա համաձայնությամբ:

Քիմիական եղանակով ստերջացման կիրառման դեպքում անձի հետ մասնագիտական աշխատանք են իրականացնում հոգեբանը եւ/կամ հոգեբույժը, որոնց հիմնական նպատակն է այդ անձի մոտ կամավոր ստերջացման անհրաժեշտության գիտակցումն ու քիմիական եղանակով ստերջացման կիրառման համար համաձայնություն տալն է:

Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարած անձը կարող է հրաժարվել քիմիական եղանակով ստերջացման կիրառումից` սահմանափակվելով միայն հոգեբանական  միջամտությամբ:

Հոգեբանի եւ/կամ հոգեբույժի մասնագիտական գործունեության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ներգործության միջոցի կիրառումից հետո, անձը կատարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված արարք, նրա քիմիական եղանակով ստերջացումն իրականացվում է հարկադրաբար:

Հարկադրաբար քիմիական եղանակով ստերջացումն առաջին անգամ կիրառվում է պատժի կրումից ազատվելուց վեց ամիս առաջ, իսկ եթե անձը պատժի կրումից ազատվում է մինչեւ նշանակված պատժի ժամկետի ավարտը, ապա` ազատման պահին:

Քիմիական եղանակով ստերջացման նպատակով հաջորդ ներարկումներն իրականացվում են համալիր փորձագիտական եզրակացության հիման վրա, որտեղ նշվում է ներարկումների հաճախականությունը, չափը, հնարավոր հետեւանքները եւ այլ տեղեկություններ, որոնք փորձագետի կարծիքով էական են եւ անհրաժեշտ իմանալու համար:ե

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: