воскресенье, 15 сентября 2013 г.

Anhnarin է հաղթահարել vardaguyn ու chor շրթունքիդ ջերմությունը նորից զգալու ջերմագին և սարսռուն տիրելու ցանկությանը

Դու ներիր, ներիր,  հա, որ չեմ կարող....մոռանալ` տրվելով ժամանկի տխրագույն քմահաճույքին` հասկանալով, որ
անհնարին է հաղթահարել վարդագույն ու չոր շրթունքիդ ջերմությունը նորից զգալու ջերմագին և սարսռուն տիրելու  ցանկությանը:
Հոգու բղավոցը լռեցնելու ու ձեռքս մեկնելու փոխարեն թախծոտ աչքերում ալեկոծված նավի ամբոխի հետքերն եմ փնտրում, որ ասեմ կանգնիր, մի գնա, խնդրում եմ, մի հեռացիր... Անհնարին է հեռանալ ու մոռանալ` հիշելով ու զգալով, որ  հոգու փոքրիկ հյուղակի թղթյա սպիտակ պատերի ամրության գրավականն երկնային հրեշտակի էությամբ փոքրիկ էակի ժպիտն ու աչքերի ջերմությունն է.....

Միայն կարող ես գազանաբար գոռալ ու ճչալ, ջարդուփշուր անել հոգում ու սրտում պատրաստված փոքրիկ հյուղակի փխրուն պատերն

Ուզում ես մոտենալ, վազել հետևիից ու գոռալ, որ կանգնի, չհեռանա...բայց զարմանում ես, որ անկարողություն բիրդ ճիրաննների մեջ գտնվելով ձեռքդ մեկնելու փոխարեն միայն կարող ես գազանաբար գոռալ ու ճչալ, ջարդուփշուր անել հոգում ու սրտում պատրաստված փոքրիկ հյուղակի փխրուն պատերն ու նստել սև ու սպիտակից հյուսված անկյունում` ժպիտով պատասխանելով մարդկանց կեղծ ու բիրդ ժպիտներին

воскресенье, 1 сентября 2013 г.

շնչելուց հետո անհնարին է լինում արտաշնչել

Հոգու փոքրիկ խորքում գտնվող նեղլիկ պատուհանի գունախառն հայելուց մյուս կողմ նայելով հասկանում ես, որ
շնչելուց հետո անհնարին է լինում արտաշնչել` սպասելով ու զգալով, որ սպասման երազանքիդ փշրվաց կտորներն չես կարող անդունդի եզրից հավաքել ու վերականգնել, որովհետև ամեն մի փշրտանք ձեռքդ կտրում և վնասում է` արյունոտելով քո գոռոզության ներկայության աղաղոտված ճանապարհն:
Դժվար է, երբ գոռալուց բացի ցանկանում ես նաև նստել մի փոքրիկ մութ անկյունում ու լալ...