суббота, 10 августа 2013 г.

Կգրկես, ձեռքն կբռնես, կսեղմես դեպի կուրծքդ ու աչքերին նայելով կհամբույրես վարդագույն մեղմիկ շրթունքները

Հետաքրքիր է, երբ հասկանում  ես, որ կարող ես ամեն ինչ մոռանալ ու նորից զգալ, տարիներ ընթացքում ձևավորված անիմաստ նախապաշարմունքներդ մի կողմ շպրտել և ուղղակի ապրել  մի փոքրիկ երկնային հրեշտակի քնքուշ աչուկների և լույս ժպիտի համար: Հանդարտվել, սկսել անկանոն շնչել և վախեցաց մանկիկի  նման դողալ երբ մոտնս ես, բոլորին ատել, նրանց աչքերում նրա ժպիտը փնտրել ու բարկանալ, խելագարվել և ինքնդ քեզ պատեպատ զարկել երբ հեռու ես: Թքած ունենալ բոլոր գրված ու չգրված օրենքների և բարոյական նորմերի վրա ու ուղղակի ապրել, ապրել սպասումներով այն պահին, երբ կգրկես, ձեռքն կբռնես, կսեղմես դեպի կուրծքդ ու աչքերին նայելով կհամբույրես վարդագույն մեղմիկ շրթունքները, ապրել միայն նրա ապրելու ու աչքերին գոնե մի փոքրիկ ժպիտ ու հոգուն լույս պարգևելու համար, ապրել խելագարվելու ու վայրկյաններ հաշվելու համար:
Երբ հասկանում ես, որ էլ անհնարինե առանց նրա զարթնել ու մենակ սուրճ խմել, երբ հասկանում ես, որ թքած ունես նաև ինքդ քո կարծիքի վրա` իր պահվածքի ու խառնվածքի կանանց մասին