вторник, 24 июля 2012 г.

մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է....որովհետև սիրում ես....

    Տեսնում ես ու զգում, որ առանց նրա փոքրիկ ու մեղմիկ ժպիտի քո գոյությունը էական չէ, քո ներկայությունը անբնական ու երևույթական... Ուզում ես մոտենալ ու հասկանալ  թե,  որն է իրականը` քո երևույթական պատկերացումները, թե իրականությունը, որը հեռու է... ու եթե ցանականաս կհասկանաս, որ արժանի չես նրա գեթ մի փոքրիկ հայացքին, որը.....
    Նատիր, խոսիր, ժպտա ու մոռացիր, մոռացիր երբ կարոտն հոգիդ է կրծում, մոռացիր երբ նրա բարևին սպասելիս մի ամբողջ փոքրիկ ողբերգություն ես վերապրում, մոռացիր երբ հասկանում ես, որ մոռանալն անհնարին է,  քանի որ դա քո կյանքի մի փոքրիկ մասնիկն էր ու կա, որովհետև սիրում ես....
     Հասկացիր, որ չես կարող, որ ուշացել ես... ու վերջ, ու վերջ...Ինչու, որովեհտև անհետևողականություն մարմնավորող վերջին անհետևողական գազանն....
      

суббота, 7 июля 2012 г.

Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ...

    Դժվար էր, բայց ես ապրում էի միայն քո ներկայության և գոյության շնորհիվ, բայց չէի կարող հավատալ, որ կարելի է զգալ, այն ամենը ինչ քո կարծիքով չէիր կարող զգալ ու ապրել.....
     Ես ամեն մի րոպե ցանկանում էի ներողություն խնդրել քեզնից, որ ես կարող եմ... բայց չեմ ցանկանում, որովհետև վախենում եմ...
     Երբևիցե քեզ չեմ գրկել, աչքերիդ նայելով ձեռքիցդ չեմ համբյուրել....բայց իմ գիտակցության ու ենթագիտակցության հետ միասին քեզ հետ էի, իսկ դու ինձ հետ, իմ գրկում....
     Չեմ արտասվել, բայց հոգուս խորքում ողբացել եմ, այրվել ու այրել, մահացել ու վերակենդացել.....
       Ուրախ եմ, որ գնացիր, ոևղղակի երջանիկ եմ.....




Джон Вильям Вотерхаус «Офелия» (1894)