понедельник, 30 декабря 2013 г.

վախենում եմ ոչ թե կորցնելուց այլ ունենալուց

Նայում եմ ու հասկանում, որ երևի թե երբիցե չեմ երազել կամ երազելով չեմ հասկացել արժեքն այն իրական գեղեցիկի, որն պարուրելով նբերերանգ ու թավյա կարոտով և թևի մեջ առնելով հոգու սև ու սպիտակն ստիպում թռչել` թեկուզ կոտրատված ու արյունոտ թևերով, թեկուզ բղավոցն խեղդելով, թեկուզ կայծակին դեմ առ դեմ, թեուզ....
Չէ, չլինի, չեմ կարող ինքս ինձ համոզել, որ դու իրականում չէս կարող իմ հոգում լույս ու խաղաղություն սփռել, որ արևի փոքրիկ շողի այրոցն կարող է կուրացներլ ու ստիպել աչքերս փակել և լռել, որովհետև խոսքը իր մեջ անկարող է արտացոլել այն իրականը, որ պիտի ասեմ, պիտի գոռամ ու ողջ էությամբ պիտի տենչամ ու ցանականամ, պիտի փնտրեմ, գտածը կորցնեմ ու կորցնելուց հետո նորից նույնը փնտրեմ, երազեմ, երազանքս իրագործեմ, ու նորից երազեմ և հետո նորից մնա նույն դատարակությունը....վախենում, վախենում եմ ոչ թե կորցնելուց այլ ունենալուց...
Չեմ ուզում հասկանալ, որ անհնարինե աչքերիդ նայելով ցավ չզգալ հոգում, որովհետև աչքերիդ մեջ տեսնում եմ այն գեղեցիկ մանկական երազանքի փշրտանքների արտացոլանքն, որոնց փնտրել եմ, հա սոված ու մենավոր գայլի փես փնտրել ու չեմ գտել:Չզգալն ինձ համար հավասարազոր է ինքասպանության մտադրության: Մոտենում եմ, սպասիր, կանգնիր, արդեն աչքերուսմս վախի ու կորուստի միաձուլվածքի ընհանուր երևույթական պատեկրն է երևում, որը խառնվել է զարույթի և արցքունքի կաթիլի հետ: Ուզում իմանաս ինձ չլսելով, որ վայրկյան առ վայրկյան կարոտում էն, ինչը քո մեջ ինձ ապրելու մտադրություն է առաջացնում