воскресенье, 26 января 2014 г.

թողել է քեզ ու լուռ հեռացել` վարդագույն, չոր շրթունքներով որևէ խոստում չտալով

Դատարկություն է, իսկ դատարկության արանքներով անցնում են էն կարոտի տաք, սև ու կարմրավուն քուղերն, որոնք միացնում են երկու էություններ...մի վայրկյան, եթե հնարավոր է անշարժ կանգնիր, աչքերդ փակիր ու լռիր, իսկ լռության մեջ փնտրիր և ձեռքիդ մատներով շոշափելով կզգաս ու կգտնես էն տաքուկ ջերմությունը, որը թողել է քեզ ու լուռ հեռացել` վարդագույն, չոր շրթունքներով որևէ խոստում չտալով: Էն կարոտը անտուն քամու նման մտել է հոգուդ մեջ ու ուզում է քեզ շնչահեղձ անել` խառնելով իրականության շղարշով ստեղծած սպիտակ ու ձյան փաթիլի նման փխրուն էն կայանությանը, որը թեկուզ խորթ է քեզ, բայց նրանով ապրում ես` չերազելով ոչինչ....կարոտում եմ քեզ, բայց գրկել չեմ ուզում....

Комментариев нет:

Отправить комментарий